Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ինչ է խոսել հանցախմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ Գառնիկ Մարգարյանը

Ինչ է խոսել հանցախմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ Գառնիկ Մարգարյանը
16.01.2016 | 11:44

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր կքննարկվի «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցի հարցը: Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել և պատմել, որ Արթուր Վարդանյանն իրեն զանգահարել է, հանդիպման կանչել. «Մի քանի հանդիպում է եղել, որի ժամանակ խոսել են արտաքին քաղաքական հարցերի շուրջ, հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես խոսք չի գնացել»: Փաստաբանի խոսքով, Գառնիկ Մարգարյանը ժխտել է, թե ինքը զենք կամ զինատեսակ է տրամադրել Արթուր Վարդանյանին կամ որևէ այլ անձի:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ